Նախկինում դրամաշնորհից օգտվող ձեռներեցները ծրագրի շրջանակներում կկարողանան դրամաշնորհ ստանալ արդեն իսկ ֆինանսավորված գործունեության ընդլայնման կամ նոր բիզնես նախագծի համար։
Ծրագրի դրամաշնորհի առավելագույն չափը կկազմի 30 000 լարի, իսկ ԵՄ-ի ֆինանսավորմամբ Վրաստանի կառավարության կողմից գործարկված փորձնական շրջանների ինտեգրված զարգացման ծրագրով սահմանված շրջաններում (Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի)՝ ոչ ավելի, քան 40 000 լարի:
Ծրագրում հաղթող ձեռներեցների համաֆինանսավորման չափը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։ Գործող շահառուի դեպքում համաֆինանսավորումը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում առնվազն 25%-ը:
Ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի մարտի 21-ից և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը ժամը 15:00-ն։
Ծրագրի փուլերը
Ծրագրին մասնակցությունը բաղկացած է մի քանի փուլից՝
- Բիզնես գաղափարների մրցույթ – գաղափարների մրցույթի շրջանակներում բիզնես գաղափարների / հայտերի գրանցումն իրականացվում է առցանց ռեժիմում,
- Հայտի քննարկում/գնահատում,
- Սկզբնական թեկնածուների վերապատրաստում բիզնես ծրագիր կազմելու ուղղությամբ,
- Բիզնես ծրագրի մրցույթ,
- Ներկայացված նախագծի (բիզնես ծրագրեր) գնահատում,
- Համաֆինանսավորման գումարի ծախսում – մինչև դրամաշնորհ ստանալը շահառուն պետք է ծախսի սեփական համաֆինանսավորման մասը,
- Դրամաշնորհի փոխանցում - գործակալության կողմից դրամաշնորհի գումարը կփոխանցվի շահառուի հաշվին այն բանից հետո, երբ շահառուն կավարտի ծրագրային գործողությունները համաֆինանսավորման գումարով և կներկայացնի գնումների ամբողջական փաստաթղթերը,
- Միջանկյալ և վերջնական մոնիտորինգ,
- Լրացուցիչ դասընթացներ։
Ծրագրին մասնակցության չափորոշիչները
Ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ, որը բավարարում է հետևյալ չափորոշիչներին՝
- Չափահաս (18 տարին լրացած) Վրաստանի քաղաքացի է,
- Չի հանդիսանում հանրային ծառայող,
- Չի հանդիսանում ձեռնարկատիրության խթանման ծրագրի 2020 թվականի հաղթող և մեկից ավելի ֆինանսավորում չի ստացել 2015-2018 թթ,
- Պատրաստ է բիզնես ծրագրերի մրցույթում հաղթելու դեպքում գրանցվել որպես հարկատու ֆիզիկական անձ,
- Ծրագրի նոր շահառուն դրամաշնորհ ստանալու դեպքում համաֆինանսավորման սկզբունքով պետք է հատկացնի պահանջվող գումարի 20%-ը, իսկ բարձրլեռնային շրջաններում 10%-ի չափով,
- Գործող շահառուների համար դրամաշնորհ ստանալու դեպքում համաֆինանսավորումը կկազմի 50%, իսկ բարձրլեռնային շրջաններում 25%։
Փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն
- Հայտը (բիզնես գաղափար) ներկայացնելու փուլում դիմորդից որևէ փաստաթուղթ չի պահանջվում: Հայտը լրացվում և գրանցվում է առցանց՝ գործակալության կայքում տեղադրված հատուկ հարթակում:
- Եթե մասնակիցը հաջողությամբ ավարտում է ծրագրով սահմանված փուլերը և ճանաչվում է հաղթող, ապա գործակալության և դիմորդի միջև կնքվում է պայմանագիր։
Պայմանագիրը կնքելու պահին հայտատուն պետք է ներկայացնի՝
- Քաղվածք ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրից,
- Վրաստանում գրանցված կոմերցիոն բանկային հաստատությունից ձեռնարկատերերի հաշվարկային հաշվհամարի տվյալները,
- Տեղեկանք կոմերցիոն բանկից նվազագույն համաֆինանսավորման գումարի մոբիլիզացման մասին,
- Տեղեկանք կոմերցիոն բանկից, որը կհաստատի փոխանցվելիք հաշվեհամարի ժամկետանց չլինելը և այլ բանկային պարտավորություններ չունենալը։
Պայմանագրի կնքումից հետո շահառուն պետք է ներկայացնի՝
- Համաֆինանսավորման ծախսերը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր գնումները պարտադիր պետք է կատարվեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն՝ ողջամիտ գնով, գործող օրենսդրությանը համապատասխան, գրանցված հարկ վճարողից, որին հատկացվել է հարկ վճարողի նույնականացման համարը։
Առաջնահերթային ուղղություններ
Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի հետևյալ ուղղություններին՝
- Ինտելեկտուալ ծառայությունների վրա հիմնված նախագծեր,
- Բնակեցման և զբոսաշրջության ծառայությունների վրա կենտրոնացած նախագծեր,
- Բարձր ներառական ոլորտային ուղղվածության նախագծեր,
- Նոր բիզնեսի մեկնարկ,
- Կին ձեռնարկատիրոջ կողմից բիզնեսի մեկնարկ/ընդլայնում
- Բիզնեսի սկսում/ընդլայնում գյուղերում/բարձրլեռնային գյուղում
- Բիզնեսի սկսում/ընդլայնում ներքին տեղահանվածների, փախստականների կողմից,
- Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բիզնեսի սկսում և եղածի ընդլայնում,
- Երիտասարդ (մինչև 29 տարեկանը ներառյալ) ձեռնարկատերերի կողմից բիզնես սկսում և գործող բիզնեսի ընդլայնում։
Ծրագրի նպատակն է զարգացնել փոքր և միջին բիզնեսը, ձևավորել ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթ և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ողջ տարածքում և դրա շրջանակներում կարող է ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեություն։