Եկամուտների ծառայության մաքսային վարչությունը Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության և պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ ակտիվորեն աշխատում է միջազգային բեռնատար մեքենաների անխափան տեղաշարժն ապահովելու համար:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ղազբեգի» մաքսակետով հնարավոր է օրական ավելի քան 1000 բեռնատար մեքենա անցկացնել։
Հիշեցնենք, որ Դարիալի կիրճում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով «Ղազբեգի» մաքսակետում դադարեցվել էին մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը:
 
      


 
        
        
           
        
         892
  892      
	  