Մենյու

Հետևեք մեզ

      

Ուսումնական ծրագիր՝ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի երիտասարդների համար

13:40 - 28 Հունիս 2022 hits 511

Եվրոպական միության աջակցությամբ, Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում, CENN-ը հայտարարում է մրցույթ Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի շրջանների 18-30 տարեկան երիտասարդների համար՝ մասնակցելու քաղաքացիական մասնակցության 6-ամսյա ուսումնական ծրագրին:

Քաղաքացիական մասնակցության ուսումնական ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման գործում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի մշակումը, արշավների պլանավորումը և իրականացումը, շահերի պաշտպանությունը, ռեսուրսների մոբիլիզացումը և այլն: Նրանք կաշխատեն մենթորների և փորձագետների հետ և կմշակեն նախագծեր:

Ծրագիրը բաղկացած է 4 մասից.

  • Քաղաքացիական կրթության ճամբար՝ օգոստոսի 8-13,
  • Մենթորություն՝ սեպտեմբեր,
  • Ծրագրերի ֆինանսավորում և իրականացում՝ 2022 թվականի հոկտեմբեր - 2023 թվականի հունվար,
  • Ամփոփիչ վորքչոփ՝ փետրվար, 2023թ:

Ծրագրին մասնակցել կարող են Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթում բնակվող 18-30 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են և մոտիվացված են ակտիվորեն աշխատել տեղական մակարդակում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար:

Մրցութային հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ https://forms.gle/VzyRojAqhgXSFyk67: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 05.07.2022թ, ժամը 00:00։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ