Մենյու

Հետևեք մեզ

      

Հայտնի է ուսուցիչների քննությունների ժամակացույցը

12:20 - 07 Հունիս 2022 hits 981

Վրաստանի ԿԳ նախարարության Քննությունների ազգային կենտրոնի տվյալներով, 2022 թվականին միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 4-ից: Կենտրոնը հրապարակել է նաև կոնկրետ քննությունների ժամանակցույցը:

Հուլիսի 4-ից միասնական ազգային քննությունները կսկսվեն Վրաց լեզվի և գրականության քննությունից և կավարտվեն հուլիսի 22-ին՝ Քաղաքացիական կրթության քննությամբ: 1+4 ծրագրով ԲՈՒՀ-եր ընդունվող դիմորդները Ընդհանուր ունակությունների քննությունը կհանձնեն հուլիսի 19-ին:

Հուլիսի 6-ին կանցկացվի ուսանողների դրամաշնորհային մրցույթը:

Ընդհանուր մագիստրոսական քննությունները տեղի կունենան հուլիսի 26-ին և 27-ին:

Ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող դիմորդների քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ից:

  • Հուլիսի 6 - Ավագ հատուկ ուսուցիչների քննություն,
  • Հուլիսի 7 - Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Բնական գիտություններ,
  • Հուլիսի 7 – Մաթեմատիկա, Երաժշտություն, Քաղաքացիական կրթություն
  • Հուլիսի 14 և 15 - Մասնագիտական ​​ունակություններ,
  • Հուլիսի 14 – Կենսաբանություն
  • Հուլիսի 15 – Աշխարհագրություն, Ադրբեջաներեն լեզու,
  • Հուլիսի 19 - Քիմիա
  • Հուլիսի 20 - Վրաց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց լեզու,
  • Հուլիսի 21 – Պատմություն, Կերպարվեստ և կիրառական արվեստ, Սպորտ, Ֆիզիկա,
  • Հուլիսի 22 - Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գրավոր մաս,
  • Հուլիսի 24 - Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ գործնական մաս,
  • Հուլիսի 25 - Օտար լեզուներ, վրացերենը որպես երկրորդ լեզու՝ գործնական մաս:

Կրթության նախարարության տվյալներով՝ ազգային ​​քննություններին գրանցվել է ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթին գրանցվել է ավելի քան 2500 մարդ, մագիստրոսական քննություններին`ավելի քան 9500, իսկ ուսուցչի առարկայական ու մասնագիտական ​​ունակությունների քննություններին գրանցվել է ավելի քան 34 500 մարդ:

Նշենք, որ ԿԳ նախարարության որոշմամբ՝ քննական կենտրոններում դիմակ կրելու պարտավորությունը հանվել է:

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ