Մենյու

Հետևեք մեզ

      

Հայտնի է հողերի անվճար գրանցման ժամանակացույցը ըստ մունիցիպալիտետների

12:36 - 24 Փետրվար 2022 hits 2240

Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնած հողերի համակարգային գրանցման ծրագրի շրջանակներում՝ որոշվել է կոնկրետ մունիցիպալիտետներում կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Աշխատանքները փուլ առ փուլ պետք է իրականացվեն 2022-2024 թվականներին։

Համակարգային գրանցման շրջանակներում քաղաքացիները անվճար կարող են օգտվել հետևյալ ծառայություններից՝

  • Հողամասերի կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքներ,
  • Իրավունքը հաստատող փաստաթղթերի որոնում և համակարգում,
  • Գործարքի կողմերի ստորագրությունների վավերացում,
  • Նոտարական միջնորդություն,
  • Հողամասի սեփականության իրավունքի ճանաչում,
  • Փաստերի շարադրում,
  • Հողամասի գտնվելու վայրի, իրավունքը հավաստող փաստաթղթի հետ նույնականացման հաստատում,
  • Հողամասի սեփականության և դրա փոփոխությունների գրանցում։

Հողերի համակարգային գրանցման շրջանակներում կոնկրետ վարչական միավորումներում կադաստրային պլանավորման/չափագրման աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Ըստ Հանրային ռեգիստրի ազգային գործակալության, կադաստրային աշխատանքների մեկնարկի կարգը որոշվել է հետևյալ չափորոշիչներով՝ գրանցված տարածքների քանակը, գրանցման ենթակա հողամասերի քանակը, բնակչության քանակը, աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները։ Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հողերի 1/3-ը գրանցված չէ։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ