Մենյու

Հետևեք մեզ

      

Վրաստանում կորոնավիրուսի 8767 նոր դեպք է հաստատվել

11:30 - 21 Հունվար 2022 hits 164

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում իրականացված  56 386 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 767 նոր դեպք։ Վերջին 24 ժամում վարակից բուժվել է 5 173, մահացել՝ 49 վարակակիր։

Այսօր հայտնաբերված Կորոնավիրուսի նոր դեպքերից 5 052-ը հաստատվել է Թբիլիսիում, իսկ շրջաններում վարակվածների քանակը հետևյալն է՝

Աջարիա – 851,

Իմերեթի – 861,

Շիդա Քարթլի – 538,

Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 334,

Քվեմո Քարթլի – 351,

Կախեթի – 277,

Գուրիա – 119,

Մցխեթա-Մթիանեթի – 176,

Սամցխե-Ջավախեթի – 165,

Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 43։

Այսօրվա դրությամբ երկրում  կորոնավիրուսային հիվանդության  64 625 ակտիվ դեպք կա, որից՝

Տնային պայմաններում  բուժում է անցնում 58 388 մարդ, հիվանդանոցում բուժվում է 4342 մարդ։ Այս փուլում կա 992 ծանր հիվանդ, 286 անձի միացված է արհեստական ​​շնչառության ապարատ։ Հյուրանոց-կլինիկաներում բուժում է անցնում 1895 վարակակիր։

Վրաստանում Կորոնավիրուսի տարածումից ի վեր, լաբորատոր կերպով վարակը հաստատվել է 1 030 710 մարդու մոտ։ Նրանցից 951 428-ը բուժվել են, իսկ վարակից մահացել 14 631 մարդ։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ