Մենյու

Հետևեք մեզ

      

Կենսապահովման նպաստ ստացողների թիվը Սամցխե-Ջավախեթիում աճել է 42%-ով

13:30 - 19 Հունվար 2022 hits 338

Սոցիալական օգնություն ստացողների թիվն ամբողջ Վրաստանում ավելացել է, այդ թվում ամենաշատը՝ Սամցխե-Ջավախեթիում, Աջարիայում և Քվեմո Քարթլիում։ Սոցիալական ծառայության գործակալության տեղեկությամբ, նախորդ տարվա դեկտեմբերին կենսապահովման նպաստ է ստացել 643 167 մարդ, իսկ նպաստի տեսքով պետական բյուջեից փոխանցվել է 44 030 711 լարի։

Սոցիալական նպաստ ստացողների քանակը 2021 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի նույն ամսվա համեմատ հետևյալ տեսքն ունի՝

  • Թբիլիսի – 130 748 քաղաքացի, աճը՝ 17,6 տոկոս,
  • Գուրիա – 27 604 քաղաքացի, աճը՝ 25,4 տոկոս,
  • Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 14 636 քաղաքացի, աճը՝ 5,9 տոկոս,
  • Կախեթի – 65 880 քաղաքացի, աճը 22,1 տոկոս,
  • Իմերեթի – 83 563 քաղաքացի, աճը 23,6 տոկոս,
  • Մցխեթա – Մթիանեթի – 18 763 քաղաքացի, աճը՝ 17,4 տոկոս,
  • Սամեգրելո Զեմո Սվանեթի – 75 830 քաղաքացի, աճը՝ 16 տոկոս,
  • Սամցխե-Ջավախեթի – 19 393 քաղաքացի, աճը՝ 42,4 տոկոս,
  • Քվեմո Քարթլի – 77 681 քաղաքացի, աճը՝ 28,4 տոկոս,
  • Շիդա Քարթլի – 58 452 քաղաքացի, աճը՝ 20,4 տոկոս,
  • Աջարիա – 70 617 քաղաքացի, աճը՝ 35,7 տոկոս։

Մայրաքաղաք Թբիլիսիում կենսապահովման նպաստ ստացող քաղաքացիները կազմում են երկրում նպաստ ստացողների ընդհանուր քանակի 20,3 տոկոսը։ Երկրորդ տեղում Իմերեթիի տարածաշրջանն է, երրորդում՝ Քվեմո Քարթլին։

Սոցիալապես անապահովների բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերստուգումը կասեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը։ Սոցիալական ծառայության գործակալության փոխանցմամբ, այս որոշումն ընդունվել է հաշվի առնելով առկա համաճարակային իրավիճակը։

Կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը կստուգվի միայն ընտանիքի անմիջական պահանջի դեպքում։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ