Մենյու

Հետևեք մեզ

      

Վրաստանում կորոնավիրուսի 7521 նոր դեպք է հաստատվել

12:26 - 18 Հունվար 2022 hits 158

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում իրականացված  56 367 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 7 521 նոր դեպք։ Վերջին 24 ժամում վարակից բուժվել է 3 160, մահացել՝ 31 վարակակիր։

Այսօր հայտնաբերված Կորոնավիրուսի նոր դեպքերից 4 171-ը հաստատվել է Թբիլիսիում, իսկ շրջաններում վարակվածների քանակը հետևյալն է՝

  • Աջարիա – 801,
  • Իմերեթի – 792,
  • Շիդա Քարթլի – 380,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 302,
  • Քվեմո Քարթլի – 285,
  • Կախեթի – 263,
  • Գուրիա – 193,
  • Մցխեթա-Մթիանեթի - 171,
  • Սամցխե-Ջավախեթի – 108,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 55։

Այսօրվա դրությամբ երկրում  կորոնավիրուսային հիվանդության  57 659 ակտիվ դեպք կա, որից՝

Տնային պայմաններում  բուժում է անցնում 51 144 մարդ, հիվանդանոցում բուժվում է 4465 մարդ։ Այս փուլում կա 1015 ծանր հիվանդ, 285 անձի միացված է արհեստական ​​շնչառության ապարատ։ Հյուրանոց-կլինիկաներում բուժում է անցնում 2050 վարակակիր։

Վրաստանում Կորոնավիրուսի տարածումից ի վեր, լաբորատոր կերպով վարակը հաստատվել է 1 006 864 մարդու մոտ։ Նրանցից 934 667-ը բուժվել են, իսկ վարակից մահացել 14 512 մարդ։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ