Մենյու

Հետևեք մեզ

      

Ինչպես ստուգել ագրոքարտերին կուտակված միավորները

17:28 - 11 Մայիս 2022 hits 1934

Վրաստանի Գյուղի զարգացման գործակալության հայտարարությամբ՝ սկսվել է փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը: Պետական ​​ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 40 հազար ֆերմերի ագրոքարտերին փոխանցվել են համապատասխան միավորները։

Ըստ հայտարարության «Գյուղատնտեսական հողերի սեփականատերերի աջակցության» պետական ​​ծրագրի շահառուների ագրոքարտերին համապատասխան միավորները կփոխանցվեն փուլ առ փուլ:  Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներ կստանան 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատերեր/համասեփականատերերը՝ 1 հա-ի  դիմաց ստանալով 300 լարիի աջակցություն:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 300,000 փոքր ֆերմեր կօգտվի ծրագրից և կուտակված միավորներով գյուղատնտեսական ապրանքներ կգնեն մասնագիտացված խանութներից։

Ծրագրից օգտվելու համար ֆերմերները կուտակված միավորների մասին կարող են տեղեկանալ «Լիբերթի Բանկի» պաշտոնական կայքի միջոցով՝ https://myliberty.ge/?id=agro, որից հետո պետք է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ագրո քարտը ակտիվացնելու կամ նորը ստանալու համար։

Այս փուլում ագրոմիավորներով գնումներ կատարել հնարավոր է Վրաստանի 180-ից ավելի մասնագիտացված խանութներում: Ծրագրի շահառու ֆերմերներին փուլ առ փուլ կսպասարկեն ավելի քան 500 առևտրային օբյեկտներ։

Միավորները կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն լարի։

Ագրոքարտերին փոխանցված միավորների օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է:

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ