Մենյու

Հետևեք մեզ

      

«Արտադրի՛ր Վրաստանումը» մարտի 21-ից կսկսի փոքր դրամաշնորհների ծրագիրը

14:02 - 17 Մարտ 2022 hits 1320

2022 թվականի մարտի 21-ից «Արտադրիր Վրաստանում»-ը կսկսի ընդունել բիզնես գաղափարներ՝ խթանելու փոքր և միջին ձեռներեցությունը։ Փոքր և միջին ձեռներեցության պետական ​​ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի՝ որպես ձեռներեց, բացառությամբ 2020 թվականին ծրագրի հաղթող շահառուների և 2015-2018 թվականներին մեկից ավելի ֆինանսավորում ստացած շահառուների։

Նախկինում դրամաշնորհից օգտվող ձեռներեցները ծրագրի շրջանակներում կկարողանան դրամաշնորհ ստանալ արդեն իսկ ֆինանսավորված գործունեության ընդլայնման կամ նոր բիզնես նախագծի համար։

Ծրագրի դրամաշնորհի առավելագույն չափը կկազմի 30 000 լարի, իսկ ԵՄ-ի ֆինանսավորմամբ Վրաստանի կառավարության կողմից գործարկված փորձնական շրջանների ինտեգրված զարգացման ծրագրով սահմանված շրջաններում (Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի)՝ ոչ ավելի, քան 40 000 լարի:

Ծրագրում հաղթող ձեռներեցների համաֆինանսավորման չափը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։ Գործող շահառուի դեպքում համաֆինանսավորումը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում առնվազն 25%-ը:

Ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի մարտի 21-ից և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը ժամը 15:00-ն։

Ծրագրի փուլերը

Ծրագրին մասնակցությունը բաղկացած է մի քանի փուլից՝

  • Բիզնես գաղափարների մրցույթ – գաղափարների մրցույթի շրջանակներում բիզնես գաղափարների / հայտերի գրանցումն իրականացվում է առցանց ռեժիմում,
  • Հայտի քննարկում/գնահատում,
  • Սկզբնական թեկնածուների վերապատրաստում բիզնես ծրագիր կազմելու ուղղությամբ,
  • Բիզնես ծրագրի մրցույթ,
  • Ներկայացված նախագծի (բիզնես ծրագրեր) գնահատում,
  • Համաֆինանսավորման գումարի ծախսում – մինչև դրամաշնորհ ստանալը շահառուն պետք է ծախսի սեփական համաֆինանսավորման մասը,
  • Դրամաշնորհի փոխանցում - գործակալության կողմից դրամաշնորհի գումարը կփոխանցվի շահառուի հաշվին այն բանից հետո, երբ շահառուն կավարտի ծրագրային գործողությունները համաֆինանսավորման գումարով և կներկայացնի գնումների ամբողջական փաստաթղթերը,
  • Միջանկյալ և վերջնական մոնիտորինգ,
  • Լրացուցիչ դասընթացներ։

Ծրագրին մասնակցության չափորոշիչները

Ծրագրին կարող է մասնակցել  յուրաքանչյուր անձ, որը բավարարում է հետևյալ չափորոշիչներին՝

  • Չափահաս (18 տարին լրացած) Վրաստանի քաղաքացի է,
  • Չի հանդիսանում հանրային ծառայող,
  • Չի հանդիսանում ձեռնարկատիրության խթանման ծրագրի 2020 թվականի հաղթող և մեկից ավելի ֆինանսավորում չի ստացել 2015-2018 թթ,
  • Պատրաստ է բիզնես ծրագրերի մրցույթում հաղթելու դեպքում գրանցվել որպես հարկատու ֆիզիկական անձ,
  • Ծրագրի նոր շահառուն դրամաշնորհ ստանալու դեպքում համաֆինանսավորման սկզբունքով պետք է հատկացնի պահանջվող գումարի 20%-ը, իսկ բարձրլեռնային շրջաններում 10%-ի չափով,
  • Գործող շահառուների համար դրամաշնորհ ստանալու դեպքում համաֆինանսավորումը կկազմի 50%, իսկ բարձրլեռնային շրջաններում 25%։

Փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն

  • Հայտը (բիզնես գաղափար) ներկայացնելու փուլում դիմորդից որևէ փաստաթուղթ չի պահանջվում: Հայտը լրացվում և գրանցվում է առցանց՝ գործակալության կայքում տեղադրված հատուկ հարթակում:
  • Եթե ​​մասնակիցը հաջողությամբ ավարտում է ծրագրով սահմանված փուլերը և ճանաչվում է հաղթող, ապա գործակալության և դիմորդի միջև կնքվում է պայմանագիր։

Պայմանագիրը կնքելու պահին հայտատուն պետք է ներկայացնի՝

  • Քաղվածք ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրից,
  • Վրաստանում գրանցված կոմերցիոն բանկային հաստատությունից ձեռնարկատերերի հաշվարկային հաշվհամարի տվյալները,
  • Տեղեկանք կոմերցիոն բանկից նվազագույն համաֆինանսավորման գումարի մոբիլիզացման մասին,
  • Տեղեկանք կոմերցիոն բանկից, որը կհաստատի փոխանցվելիք հաշվեհամարի ժամկետանց չլինելը և այլ բանկային պարտավորություններ չունենալը։

Պայմանագրի կնքումից հետո շահառուն պետք է ներկայացնի՝

  • Համաֆինանսավորման ծախսերը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր գնումները պարտադիր պետք է կատարվեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն՝ ողջամիտ գնով, գործող օրենսդրությանը համապատասխան, գրանցված հարկ վճարողից, որին հատկացվել է հարկ վճարողի նույնականացման համարը։

Առաջնահերթային ուղղություններ

Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի հետևյալ ուղղություններին՝

  • Ինտելեկտուալ ծառայությունների վրա հիմնված նախագծեր,
  • Բնակեցման և զբոսաշրջության ծառայությունների վրա կենտրոնացած նախագծեր,
  • Բարձր ներառական ոլորտային ուղղվածության նախագծեր,
  • Նոր բիզնեսի մեկնարկ,
  • Կին ձեռնարկատիրոջ կողմից բիզնեսի մեկնարկ/ընդլայնում
  • Բիզնեսի սկսում/ընդլայնում գյուղերում/բարձրլեռնային գյուղում
  • Բիզնեսի սկսում/ընդլայնում ներքին տեղահանվածների, փախստականների կողմից,
  • Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բիզնեսի սկսում և եղածի ընդլայնում,
  • Երիտասարդ (մինչև 29 տարեկանը ներառյալ) ձեռնարկատերերի կողմից բիզնես սկսում և գործող բիզնեսի ընդլայնում։

Ծրագրի նպատակն է զարգացնել փոքր և միջին բիզնեսը, ձևավորել ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթ և ստեղծել նոր աշխատատեղեր։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ողջ տարածքում և դրա շրջանակներում կարող է ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեություն։

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ