Մենյու

Հետևեք մեզ

      

Սամցխե-Ջավախեթիում երեք տարով 51 արոտավայր կտրվի վարձակալության

18:09 - 04 Մարտ 2022 hits 1287

«Պետական ​​սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» ծրագրի շրջանակներում առաջին փուլում Սամցխե-Ջավախեթիում ֆերմերներին աճուրդի կարգով երեք տարով վարձակալության կտրվի 51 արոտավայր։ Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության տվյալներով՝ ծրագրի առաջին փուլում ընտրված արոտավայրերի վարձակալության հայտերի ընդունումը կսկսվի մարտի 28-ին, կավարտվի՝ ապրիլի 26-ին։

Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում և Բորջոմիում վարձակալվող արոտավայրերին կարող եք ծանոթանալ անցնելով հղումը։

Ովքեր կարող են մասնակցել ծրագրին

Ծրագրին մասնակցելու իրավունք ունեն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք ունեն մանր և / կամ խոշոր եղջերավոր անասուն, այդ թվում գյուղատնտեսական կոոպերատիվները և ընկերակցությունները: ​

Ինչ մակերես ունեցող արոտավայրի համար է կարելի հայտ ներկայացնել

Ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող անձինք իրավունք ունեն դիմել իրենց սեփականության տակ գտվող մանր և / կամ խոշոր եղջերավոր անասունների (կոոպերատիվի դեպքում բաժնետերերին պատկանող և ընկերակցության դեպքում՝ անդամներին պատկանող) գլխաքանակին համամասնական տարածքի արոտավայրերի համար, մասնավորապես՝

Ծրագրի շրջանակներում վարձակալությամբ տրվող արոտավայրերի սահմանային ծանրաբեռնվածության նորմերը սահմանվում են հետևյալ կերպ.

  • 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 1 հա, ոչ ավելի, քան 1,5 հա,
  • 1 գլուխ մանր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 0,2 հա և ոչ ավելի քան 0,5 հա։

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հավակնորդը ծրագրին մասնակցելու համար

Ծրագրին մասնակցելու համար հավակնորդը պետք է լրացված հայտի ձևը ներկայացնի Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալություն (Հասցե՝ Թբիլիսի, Վազիսուբանի փ․ 25) (հայտը լրացվում է տեղում՝ գործակալությունում), որին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ Սննդի ազգային գործակալության կողմից տրված տեղեկանք՝ խոշոր եղջերավոր անասունների և / կամ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի մասին հայտը ներկայացնելուց ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր առաջ,

2․ Սննդի ազգային գործակալության կողմից տրված անասնաբուժական վկայական Ձև N1-ը, որը նույնպես տրված կլինի ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց 15 աշխատանքային օր առաջ,

3․ Տեղեկանք հանրային ռեգիստրից հայտատուին և / կամ նրա բաժնետերերին/անդամներին պատկանող արոտավայրերի և օգտագործման իրավունքով ունեցած պետական հողերի մասին՝ հայտը ներկայացնելուց ոչ ավելի, քան 15 աշխատանքային օր առաջ։

4․ Ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

6․Իրավաբանական անձի դեպքում՝ թարմացված վկայական ձեռնարկատիրական ռեգիստրից, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվի դեպքում՝ նաև բաժնետերերի ռեգիստրի պատճենը,

7․ Ընկերակցության դեպքում՝

  • Ընկերակցության բոլոր անդամների նույնականացման քարտերի պատճենները,
  • Համատեղ գործունեության պայմանագիրը (նոտարական վավերացմամբ),
  • Ընկերակցությունը ներկայացնելու լիազորված անձի ինքնությունը հաստատող վկայականի պատճենը,
  • Լիազորությունը հաստատող փաստաթուղթ (նոտարական վավերացմամբ):

Ծրագրի փուլերը

1․ Ծրագրում ընդգրկված արոտավայրերի կատեգորիայի հողակտարածքներից հավակնորդը ընտրում է ցանկալի հողամասը, որի մակերեսը պետք է համաչափ լինի իր սեփականությունում ունեցող մանր և / կամ խոշոր եղջերավոր անասունների թվին,

2․ Հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածում հավակնորդը Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալությունում ներկայացնում է հայտը կից փաստաթղթերով։

3․ Հայտի քննարկման փուլում հայտատուի կողմից տվյալների թերի ներկայացման դեպքում գործակալությունը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում և հայտատուին տալիս է 10 օրացուցային օր՝ թերությունը վերացնելու համար։ Սահմանված ժամկետում թերությունը չվերացնելու դեպքում գործակալությունը չի շարունակում քննարկել հայտը:

4․ Գործակալությունը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է հայտատուի ներկայացրած տեղեկատությունը/փաստաթղթերը և կազմում է մասնակիցների ցուցակը` ըստ կոնկրետ արոտավայրերի նկատմամբ ներկայացված հետաքրքրությունների։ Բացի այդ, գործակալությունը հավակնորդներին է ուղարկում տեղեկություն ծրագրի մասնակցի կարգավիճակ ստանալու մասին, իսկ մասնակիցների ցուցակն ուղարկում է Պետական ​​գույքի ազգային գործակալություն,

5․ Պետական ​​գույքի ազգային գործակալությունը www.eauction.ge կայքում իրականացնում է աճուրդ՝ ծրագրով սահմանված արոտավայրերի կատեգորիայի հողերը վարձակալելու նպատակով,

6․ Համապատասխան արոտավայրի վարձակալության համար հայտարարված աճուրդին կարող են մասնակցել միայն Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության կողմից ընտրված ծրագրի մասնակիցը / մասնակիցները,

7․ Եթե Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության կողմից համապատասխան արոտավայրի վարձակալության համար ընտրվել է միայն մեկ մասնակից, ապա ծրագրի մասնակցին արոտավայրը կփոխանցվի առանց աճուրդի՝ ուղիղ կարգով,

8․ Աճուրդում հաղթողին արոտավայրերը կտրվի վարձակալության 3 տարի ժամկետով,

9․ Աճուրդի ավարտից ոչ ուշ, քան 45 օրացուցային օրվա ընթացքում Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության, Պետական ​​գույքի ազգային գործակալության և աճուրդում հաղթողի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր:

2021 թվականին Վրաստանի կառավարությունը հաստատել է «Պետական ​​սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» պետական ​​ծրագիրը, որը պետք է նպաստի արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանը, որակի բարելավմանը, անասնաբուծության զարգացմանը և տեղական արտադրանքի քանակական ու որակական աճին։

Ծրագրի նպատակն է բարելավել պետական ​​սեփականություն հանդիսացող 3219 գրանցված արոտավայրերի հասանելիությունը (ընդհանուր մակերեսը՝ 89 905 հա) և սահմանել օրինական մասնավոր պատասխանատվություն արոտավայրերի պահպանման համար:

Mtisambebi.ge

«Մթիս ամբեբի»-ն անկախ առցանց լրատվական հրատարակություն է: Կայքը կառավարվում է տեղեկատվական կենտրոնների ցանցի կողմից

Ետ